Ազնիվ խմիչքները կարծես երեխաներ լինեն. մի րոպե էլ չեն կարող ապրել առանց իրենց ծնողների: Հայկական կոնյակը բացառություն չի: Մայրը Հայաստանի օրհնյալ հողն է` հայտնի իր խաղողի այգիներով, "տատմերը"` ողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակի առաջին և հիմնական արտադրողը` ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ: Իսկ չասել հոր մասին նշանակում է անտեսել մեր նշանավոր գինեգործների հիշատակը, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հայկական կոնյակ անունը կրող հրաշալի խմիչքի ստեղծման վրա: Իսկ հայկական կոնյակի հայրը Նիկոլայ Շուստովն է:



 Հիմունքները

 
   ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ գլխավոր նպատակն է բացել իսկական հայկական կոնյակի գաղտնիքները և դրանք հասանելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են այդ խմիչքի հրաշալի համն ու բույրը: Մենք արտադրում ենք բացառիկ մի խմիչք և առաքում ենք այն մակարդակով, որին արժանի են մեր գնորդները: Որպեսզի շարունակենք իրականացնել այդ խնդիրները, մենք պիտի ապահովենք, որ մեր գնորդները, կոմբինատի աշխատակիցները և գործընկերները միշտ գոհ լինեն:


engrus
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ ԲԲԸ
ՀՀ, ք. Երևան 0015, Ծովակալ Իսակովի պող. 9
Հեռ.` +(374) 10 547-048
Ֆաքս` +(374) 10 547-047
Էլ-փոստ` info@noy1877.am
© բոլոր իրավունքները պաշտպանված են 2004/2009
designed by Fluger